Իրանց բացատրեցի՝ ոչ փափախով քուրդ եմ, ոչ էլ քյարփինջով եմ թրաշվում, սաղ հասկանում եմ,թե ինչ եք անում․ Անհետ կորածի հարազատ
Հասարակություն
18:43 29/09/2025
Հայաստան

Իրանց բացատրեցի՝ ոչ փափախով քուրդ եմ, ոչ էլ քյարփինջով եմ թրաշվում, սաղ հասկանում եմ,թե ինչ եք անում․ Անհետ կորածի հարազատ

 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, որն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ  ՊՆ դիմաց ակցիա է անում, տեղեկացրեց, որ հանդիպել են Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թեմուր Շահնազարյանի հետ, որը նրանց հարցերին չի պատասխանել։

«Ասացին՝ մենք ձեզ ցանկություն չենք հայտնել տեսնելու, մենք ձեր ղեկավարին ենք ուզում տեսնել, դուք հիմա եկել եք իրանց անունից մեզ պատասխանելո՞ւ։ Եթե դուք պատրաստ եք պատասխան տալու, ասաց՝ բա չէ։ Երկու  օր է, դուք էս վիճակի  լարվածությունը պահում եք, 27-ից պահեցիք, այսօր առավոտվա 12-ից մեզ   կայնգնացրել եք։ «Ճլիկ, ճլիկ, ճլիկ, ճլիկ», հիմա էլ ասում եք՝ ախպեր, ձեզ չեմ կարա կանչեմ, հեսա  զեկուցեմ , ասեմ։ Իրան բացատրեցի՝ ոչ փափախով քուրդ եմ, ոչ էլ քյարփինջով եմ թրաշվում, սաղ հինգի էլ հասկանում եմ,թե ինչ եք անում, ձեզի մաքսիմալ պետք է սենց պրովոկացիա սարքեք»,- ասաց Ղուկասյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder