Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեծ Բրիտանիայի բանտերից սխալմամբ ռեկորդային թվով կալանավորներ են ազատ արձակվել
Բրիտանական իշխանությունները 2024 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտը սխալմամբ բանտից ազատ են արձակել ռեկորդային թվով կալանավորների։ Այդ մասին, հաղորդում է Sun թերթը՝ հղում անելով բանտային ծառայությանը։
«Անցյալ տարի սխալմամբ բանտարկյալների ռեկորդային թիվ է ազատ արձակվել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարտ ամսից մինչև 2025 թ. 12 ամիսների ընթացքում սխալմամբ ազատ է արձակվել 262 մարդ... Սա տարեկան ամենամեծ աճն է»,-գրում է թերթը։
Թերթի տվյալներով՝ այս նախկին բանտարկյալներից մի քանիսը ազատ են արձակվել բյուրոկրատական սխալների պատճառով, իսկ մյուսներն առանց հիմքերի ներառվել են իշխող Լեյբորիստական կուսակցության կողմից նախաձեռնված վաղաժամկետ ազատման ծրագրում։
Վիճակագրությունը քննադատության ալիք է առաջացրեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից: «Բրիտանացի պահպանողական պատգամավոր Ալեք Շելբրուքը թվերը մտահոգիչ է անվանել և կոչ արել ներկայիս ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդին, որը մինչև այս տարվա սեպտեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, պատասխանատվություն կրել բանտարկյալների սխալ ազատ արձակման համար»-, հաղորդում է հրատարակությունը:
Այս խայտառակ վիճակագրության հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտարարեց իրավիճակի լուծման համար աշխատանքային խմբի ստեղծման մասին:
Օգոստոսին «Դեյլի Մեյլ»-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությանը, հաղորդեց, որ Մեծ Բրիտանիայում 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի մարտը մոտ 26,500 բանտարկյալ վաղաժամկետ ազատ է արձակվել՝ երկրի բանտային համակարգի վրա ճնշումը թեթևացնելու ծրագրի շրջանակներում: