Տ. Աբրահամյան. Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ ՔԿՀ-ում
Քաղաքական
14:29 02/09/2025
Հայաստան

Տ. Աբրահամյան. Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ ՔԿՀ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

««Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին:

Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ քրեակատարողական հիմնարկում:

Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:

Ազատությո՛ւն Դավիթին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տ. Աբրահամյան. Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ ՔԿՀ-ում