Տիգրան Ավինյան, կատա՞կ ես արել. Աջափնյակում գտնվող թիվ 42 մանկապարտեզը տևական ժամանակ փակ է
Քաղաքական
09:35 29/09/2025
Հայաստան

Տիգրան Ավինյան, կատա՞կ ես արել. Աջափնյակում գտնվող թիվ 42 մանկապարտեզը տևական ժամանակ փակ է

«Տիգրան Ավինյան, Նուբարաշենում քարոզարշավում հայտարարում էիր, որ 2025-ի ավարտին չպիտի մնա մանկապարտեզ, որը բարեկարգված չէ, այսպես փակելո՞վ եք վերանորոգում, սրա տեղը մոռանալո՞վ եք վերանորոգում, լրիվ գետին մտնելիք է»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողին հարցեր է ուղղում Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Այս անգամ Մ. Մանուկյանն այցելել է Աջափնյակում գտնվող թիվ 42 մանկապարտեզ։ Ըստ քաղաքապետարանի,  դրա վերանորոգումը պետք է սկսեին 2024-ի ապրիլին և ավարտեն 2029-ի սեպտեմբերի 1-ին։  

«Բա այստեղի ժողովուրդն ի՞նչ անեն, որտե՞ղ տանեն իրենց երեխաներին»,-հարցեր է հնչեցնում ավագանու ընդդիմադիր անդամը ու տեսանյութի միջոցով ցույց տալիս, որ մանկապարտեզի բակը վերածվել է աղբանոցի, մինչդեռ այն ունի եվրոպատուհաններ, օդորակիչներ ու ըստ Մանուկյանի, կարելի էր քիչ միջոցներով  արագ վերանորոգում անել։

Հրապարակված տեսանյութից զատ նա մի փոքրիկ գրառում է հասցեագրել Ն. Փաշինյանին.

«Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է , որ մանկապարտեզները փակում ու մոռանաում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է .

Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք

Անկեղծ պատասխանեք՝ պահե՞լ եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։

Թե բա սիրում ենք Ձեզ ժողովուրդ, ԼՈՒ՞ՐՋ։ Տիգրան Ավինյան,  Տիկ ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատա՞կ ես արել ապեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder