20 հոգանոց արշավախումբը մոլորվել է Թեղուտ գյուղի անտառում
Հասարակություն
07:44 29/09/2025
Հայաստան

20 հոգանոց արշավախումբը մոլորվել է Թեղուտ գյուղի անտառում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները Թեղուտ գյուղի մոտակա անտառում անվնաս հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի իրենց մեքենան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
20 հոգանոց արշավախումբը մոլորվել է Թեղուտ գյուղի անտառում