Երբեմն շփոթ է առաջացնում՝ դուք ի վերջո Էկոնոմիկայի նախարարն եք, թե՝ Վահագն Ալեքսանյանը. Խամոյանը՝ Պապոյանին
Տնտեսություն
14:44 29/09/2025
Հայաստան

Երբեմն շփոթ է առաջացնում՝ դուք ի վերջո Էկոնոմիկայի նախարարն եք, թե՝ Վահագն Ալեքսանյանը. Խամոյանը՝ Պապոյանին

«Մեր երկրի համար փակ սահմանները ռիսկ են ներկայացնում և վերջացրել են ներկայացնել, որովհետևր Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի սահմանները փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չեզոքացնեն և կարողանան իրենք իրենց խնդիրները լուծեն հեշտությամբ։ Իրենք  իրենց խնդիրները լուծել են և եթե մենք ուզում ենք շարունակել նույն ձևով, վերջնականապես կործանենք մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա և իմ բոլոր գործիքակազմերով  կհասնեմ նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի ու էս պետությունը զարգանա, որովհետեև էն քաղաքականությունը, որ արվել է, բերել է էս վիճակին»,- ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ուրախություն հայտնեց, որ Գևորդ Պապոյանը որոշել է իր բառապաշարը փոխել և իր ընդդիմախոսների հետ այլևս ու բացառապես գիտական հոդվածների լեզվով է խոսելու։

«Որովհետև երբեմն անհասկանալի է և շփոթ է առաջացնում, թե դուք ի վերջո Էկոնոմիկայի նախարար եք՝ ձեր ստատուսից բխող բոլոր հանգամանքներով և իրավիճակներով պայմանավորված, թե՝ Վահագն  Ալեքսանյանն եք»,-ասաց Խամոյանը։

Նա հարցրեց, թե Պապոյանը կարող է Արարատյան դաշտում լոլոիկ և վարունգ աճեցնող գյուղատնտեսներին պարզ բացել, թե ինչ է սպասվում իրենց հայ-թուրքական սահմանը բացելուց հետո։

«Ակնհայտ է մի բան, որ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո առանց այն է ծանր վիճակում հայտնված գյուղատնտեսությունը վերջանալու է»,-նկատեց Խամոյանը։

Պապոյանը հայտարարեց, թե սահմանի բացումից մեծ խնդիրներ չեն լինի, կարող են լինել առանձին ապրանքների գծով մեծ խնդիրներ, բայց դրանք կարգավորվող են։

«Այսինքն, եթե դու ստանում ես մի հատ մե՜ծ բան, դրա փոխարեն կարող ես կորցնել մի փոքր բան... Բայց ավելի լավ է այդ մեծ բանը ստանանք, այդ փոքր բանն այսպես հեշտ կորցնենք՝ աջակցելով, ադապտացնելով»,-ասաց Պապոյանը։

Ագնեսա Խամոյանը փաստեց, որ նախարարը չպատասխանեց հարցին, որովհետև չկա հաշվարկ չկա հայ-թուրքական սահմաններ բացման թե վնասների, թե օգուտների մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբեմն շփոթ է առաջացնում՝ դուք ի վերջո Էկոնոմիկայի նախարարն եք, թե՝ Վահագն Ալեքսանյանը. Խամոյանը՝ Պապոյանին