Սաակաշվիլուն վատնումների գործով պարտավորեցրել են վճարել 3.3 միլիոն դոլար
Իրավունք
13:43 29/09/2025
Տարածաշրջան

Սաակաշվիլուն վատնումների գործով պարտավորեցրել են վճարել 3.3 միլիոն դոլար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա նախկին անվտանգության պետ Թեյմուրազ Ջանաշիային պարտավորեցրել է պետական ​​բյուջե վճարել մինչև 9 միլիոն լարի (մոտավորապես 3,3 միլիոն դոլար)՝ Սաակաշվիլիի նախագահության օրոք կատարված վատնումների համար։ Որոշման մասին հաղորդում է TV Pirveli-ն։

«Դատարանը պարտավորեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից և Թեյմուրազ Ջանաշիայից ի օգուտ պետության գանձել մինչև 9 միլիոն լարի։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ալեքսանդր Գզիրիշվիլին»,-ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սաակաշվիլուն վատնումների գործով պարտավորեցրել են վճարել 3.3 միլիոն դոլար