Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պատճառը ո՞րն է, որ 2018 թ-ից հետո Արարատյան դաշտի խորքային ջրերի ավազանի վիճակն ավելի է վատացել. Արծվիկ Մինասյան
«Դուք ասացիք, որ 893 մլն մ³ ջրառ է իրականացվում միայն ձկնաբուծության համար այն դեպքում, երբ Արարատյան դաշտի խորքային ջրերի ավազանի վերականգնվող ծավալը 1.1 մլրդ մ³-ից չի անցնում»,-խորհրդարանում շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե ՇՄ նախարարությունը ինչ է արել, որպեսզի Արարատյան խորքային ջրերի ավազանից ջրառը կարգավորվի, քանի որ 2018 թվականից հետո վիճակը վատացել է։
«Պատճառը որն է, որ 2018 թ-ից հետո այդ ցուցանիշները վատացան»-հարցրեց Մինասյանը։
Արա Մկրտչյանը ասաց, թե հենց 2016-18 թթ. Միջացգային փորձագետների գնահատման արդյունքում է նախկինում խորքային ջրերի վերականգնման ծավալ սահմանված 1.1 մլրդ մ³-ը իրջեցվել 926 մլն մ³-ի։
Ըստ փոխնախարարի, իր զեկուցած օրինագծի նպատակն է ջրառի ծավալը նվազեցնել մինչև նոր ցուցանիշը՝ առաջնայնություն տալով խմելու և կենցաղային ոռոգման և հետո նոր ձկնաբուծության համար արտեզյան ավազանից ջրառին։
Արծվիկ Մինասյանը կրկնեց հարցը, թե ՇՄ-ն ի՞նչ չի արել 2018 թ-ից հետո, որպեսզի վիճակը դեպի դրական գնա։
Նա նկատեց, որ արարատյան ավազանի ջրերի օգտագործման կանոնակարգումը կնպաստի նաև Սևանա լճից ջրառի ծավալների նվազմանը։
Փոխնախարարը հայտնեց, որ իրավիճակի վատացման պատճառը տարբեր են՝ նաև կլիմայի փոփոխությունն է, իսկ օրինագիծը նպատակ ունի շտկել վիճակը։
Մինասյանն իր ելույթում ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվերակելու նախագծին՝ ակնկալելով, որ հետագայում կբերվեն ելքային ցուցանիշներ, որպեսզի օրենսդրական կարգավորման արդյունավետությունը որոշվի։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ այդ խնդիրը լուծելու համար ԱԺ բերված ձկնաբուծարանի փակ շրջանառու համակարգի մասին օրինագիծը արդյունավետ չէր, որի մասին դեռ այն ժամանակ էր բարձրաձայնում, իսկ այսօր նոր օրենքով կառավարությունը փորձումեն շտկել այդ սխալը, բայց խորքային ջրերի խնդիրը համալիր լուծման կարիք ունի։