Ինչո՞ւ է Գյումրում 25 ամյա աղջիկը սպառնացել նետվել պատուհանից
Հասարակություն
21:14 30/09/2025
Հայաստան

Ինչո՞ւ է Գյումրում 25 ամյա աղջիկը սպառնացել նետվել պատուհանից

Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշ բաժին հաղորդում է ստացվել, թե «911» ծառայություն է զանգահարել Գյումրիի բնակիչ Ն․Գ․-ն ու հայտնել, թե Գյումրու կենտրոնում գտնվող սուպեմարկետներից մեկի դիմացի շենքի 3-րդ հարկից երիտասարդ մի աղջիկ ուզում է պատուհանից իրեն վայր նետել։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։

«Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խումբ ու պարեկային ծառայության աշխատողները։ Ն․Գ․-ն հաղորդում է տվել, որ ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա աղջիկը իր ծանոթն է, նա աշխատում է Գյումրու սպասարկման օբյեկտներից մեկում՝ որպես մատուցողուհի, իր խնդրանքով վարկ է վերցրել ու գումարը փոխանցել իրեն։ Սեպտեմբերի 24-ին էլ աղջիկը հեռախոսազրույցի ժամանակ Ն․Գ․-ից պահանջել է կատարել իր վարկային պարտականությունը, այլապես տուն հասնելուն պես՝ իրեն վայր կնետի պատուհանից։

Աղջիկը ոստիկանությանը հայտնել է, որ իրականում մտադրություն չի ունեցել ինքնասպանություն գործելու, այդպես է ասել Ն․Գ․-ին, որպեսզի նա ժամանակին կատարի իր վարկային պարտավորությունը»-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է Գյումրում 25 ամյա աղջիկը սպառնացել նետվել պատուհանից