Կոմունիկացիաների բացման դեպքում հայ գերուն uպանшծ ադրբեջանgին կարող է այցելել Հայաստան ու անպատիժ մնալ. Մելիքյան
Իրավունք
12:56 01/10/2025
Հայաստան

Կոմունիկացիաների բացման դեպքում հայ գերուն uպանшծ ադրբեջանgին կարող է այցելել Հայաստան ու անպատիժ մնալ. Մելիքյան

«Լուրջ մտահոգություններ ունենք ներպետական մակարդակում իրականացվող քննության արդյունավետության հետ կապված»,- Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ  փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա նշեց, որ այդ մտահոգությունը կապված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարությունների հետ, որ երկկողմանի պայմանավորվածությունների, ջենթելմենական համաձայնության համատեքստում դադարեցվում է միջազգային հետախուզումը ենթադրյալ  պատերազմական հանցագործությունների վերաբերյալ,այդ թվում այն անձանց, որոնք նույնականացվել են որպես գերիների նկատմամբ հանցագործություններ կատարող, նաև  սպանություն կատարած։

«Սա մեզ համար լուրջ մտահոգություն է, որ  ներպետական մակարդակում այլևս արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվելու բացահայտելու այդ անձանց, ենթադրաբար խաղաղության  պայմանագիրն ուժի մեջ մտնելու, կոմունիկացիաների  բացման համատեքստում այդ անձիքն կարող են  այցելել Հայաստան, անպատիժ մնալ, որևէ խնդրի չբախվել»,- ասաց Ա. Մելիքյանը։

Նա նաև մեկ այլ մտահոգիչ հանգամանք նշեց. «Խաղաղության պայմանագիրը որևէ դրույթ չի պարունակում, որը կկարգավորի գերիների անհապաղ վերադարձը։ Օգոստոսի 8 -ից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններըում շատ ավելի սահմանափակ են այդ հարցին անդրադառնում։ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը կարող էր  բարձրաձայնել այդ հարցը, դա համարում ենք բացթողնված, ընդ որում՝  հնարավոր է դիտավորյալ  բացթողնված հնարավորություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոմունիկացիաների բացման դեպքում հայ գերուն uպանшծ ադրբեջանgին կարող է այցելել Հայաստան ու անպատիժ մնալ. Մելիքյան