Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քոչարյանը սխալ է մեկնաբանում ԱԺ Կանոնակարգ օրենքը. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի մասին
«Այդ բոլոր գործողություններն իմ կողմից արված են, բոլոր պատասխաններն ունեմ»,- ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստին չներկայացնելու մասին հարցին
Նա նշեց, որ ունի պատասխաններ պետական-իրավական հանձնաժողովից, իրավաբանության վարչությունից և քարտուղարության ղեկավարից։
«Դրանք բոլորն իդենտիկ են, որ լիագումար նիստ մցնելու իրավական հիմք չկա»,-ասաց Սիմոնյանը։
Արձագանքելով դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանի օրոք հարցը մտել էր լիագումար նիստի օրակարգ, Սիմոնյանը հայտարարել է, որ ծանոթ չէ, թե Միրզոյանն ինչ է արել և որ ԱԺ-ն չի գործում նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չէ։
«Պարոն Քոչարյանը կարող է տարբեր ձև մեկնաբանել՝ իր ցանկություններով ու պատկերացումներով, այն իր իրավունքն է, բայց ես նախադեպով չեմ առաջնորդվելու»,- հայտարարեց Սիմոնյանը։
Խոսնակը ժխտեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ լարված հարաբերություններ ունի, այլ տըարբեր կարծիքներ ունեն։
Նա նաև վստահեցրել է, որ Քոչարյանը իրեն դեռ զեկույց չի ուղարկել։
Սիմոնյանը վստահեցրեց, որ հետաքննությունը նախաձեռնել են իշխանությունները և հենց իշխանություններն էլ շահագրգռված են ամբողջ ճշմարտությունը բացահայտելու հարցում, քանի որ Փաշինյանն ասել է, թե իրենց են մեղադրել պատերազմում։
ԱԺ խոսնակը նաև հայտնեց, որ եթե ԱԺ նիստ էլ մտնի, միևնույնն է փակ է լինելու քննարկումը։
Նա հայտարարեց, թե միևնույն է, արդյունքները կհրապարակվեն, բայց ոչ ամբողջությամբ, հաշվի առնելով նյութերի գաղտնիությունը։
«Հիմա խոսքը զեկույցը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու մասին է։ Իրավական հիմքեր ես դրա համար չեմ տեսնում։ Մնում է մի հատ էլ Հռոմի Պապից հարցնել։ Կարդացեք կանոնակարգով սահմանված ժամկետները։ Ժամկետներն ավարտվել են։ Ավելի քան 2,5 տարի է անցել և Հանձնաժողովի լիազորությունները հավերժ չեն տրվում»,-հայտարարեց ԱԺ նախագահը՝ ժխտելով պնդումը, թե Քոչարյանը խախտել է հանձնաժողովի աշխատանքային ժամկետները։
Սիմոնյանի խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանում ԱԺ Կանոնակարգ օրենքը և ինքը, հարգելով նրան՝ հարցում եմ կատարել, իսկ արդյունքների մասին նոր ներկայացրեց։
Նա կարծիք հայտնեց, որ զեկույցը կարող է քննարկվել լսումների ժամանակ։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննության վերաբերյալ զեկույցի պատրաստման և ներկայացման ժամկետները չեն խախտվել։