Սրճարանում գազի պայթյունի հետևանքով կան վիրավորներ
Հասարակություն
21:41 01/10/2025
Աշխարհ

Սրճարանում գազի պայթյունի հետևանքով կան վիրավորներ

Չորս մարդ վիրավորվել է Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի սրճարանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով; դեպքի մասին հայտնել է Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«112 համակարգով ստացվել է ահազանգ, որ Կիզիլյուրտի շրջանի Ստալսկոյե գյուղի ճանապարհեզրյա սրճարանում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել՝ առանց հետագա այրման։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ չորս մարդ վիրավորվել է»,- նշել են գերատեսչությունում։

Վիրավորները գտնվում են միջին ծանրության վիճակում և տեղափոխվել են Կիզիլյուրտի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder