Մյունխենում պայթյուններից զոհ կա
Իրավունք
10:24 01/10/2025
Աշխարհ

Մյունխենում պայթյուններից զոհ կա

Պայթյուններ են որոտացել Մյունխենի հյուսիսում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Դեպքի մասին հաղորդում է Reuters-ը։

«Պայթյուններից հետո Լերխենաուեր փողոցում մեծ թվով ոստիկաններ և հրշեջներ են կենտրոնացել»,-հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով Bild-ին։

Թերթի տվյալներով՝ պայթյունը նախապատրաստվել և իրականացվել է ծնողների տանը բնակվող մի տղամարդու կողմից. նա ինքը մահացել է պայթյունից հետո։

Տեղական ոստիկանության տվյալներով՝ Մյունխենի բնակիչների համար ներկայումս վտանգ չկա։ Փողոցը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակվել է։

Ականատեսները լսել են կրակոցներ և դեպքի վայրում տեսել են այրված միկրոավտոբուս, որտեղ աշխատում է ռումբերի դեմ պայքարի ստորաբաժանումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մյունխենում պայթյուններից զոհ կա