Դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույցը է այս անձանց ապագայում քրեական պատասխանատվության ենթարկելու․ Փաստաբան
Իրավունք
18:19 02/10/2025
Հայաստան

Դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույցը է այս անձանց ապագայում քրեական պատասխանատվության ենթարկելու․ Փաստաբան

«Դատավոր Ֆարխոյանի համար խնդիր չի եղել անձանց կալանքի սանկցիա տալը՝ գնահատելով հիմնավոր կասկածի առկայություն նյութերի վերաբերյալ, բայց երբ  անձի իրավունքների վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացնում, ասում է՝ նյութերին չի կարող հղում տալ։ Այստեղ անհավասար վերաբերմունք կա։ Մեր դատական համակարգը, ցավոք սրտի, այդպիսի անոմալիաներ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ինչ վերաբերում է միջնորդության լուծման արդյունքին, ապա փաստաբանի խոսքով՝ արդյունքը կանխատեսելի էր։

«Սպասելի էր նման ելքը, բայց պաշտպանության կողմը առավելագույնն ստացավ այս նիստից՝ կարողացավ ևս մեկ անգամ ներկայացնել, որ այն ինչը հանրության աչքերում ակնհայտ կեղծիք է, մարդիկ շարունակում են պնդել, որ այդտեղ ոչ մի կեղծված բան չկա։ Մի կողմից վերահաստատում են, որ իրենք այստեղ չեն եկել արդարություն  որոնելու, այլ եկել են կեղծիքով գործ առաջ տանելու, մյուս կողմից՝ այս դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույցը է այս անձանց ապագայում քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարեց Խուդոյանը։

 Նա նաև ընդգծեց, որ փաստաբաններից որևէ մեկն անձնական վիրավորանք չի հասցրել դատախազներին։

«Եթե իրենք այդպես են ընդունում, նշանակում է իրենք իրենց գործողությունների մեջ կասկածներ ունեն, որովհետև, կարծում եմ, գոնե իրենց կարգավիճակում գտնվող մարդիկ թեկուզ և շարունակում են անել, բայց իրականում հասկանում են՝ ի՞նչ են անում, դրա և՛ բարոյական, և՛ իրավական հետևանքները նույնպես պատկերացնում են իրենց համար»,- հավելեց փաստաբանը։

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder