Մենք էդքան հիմա՞ր ենք, դուք էլ էդքան խելո՞ք եք. Հանրային մեղադրողի ելույթից հետո իրավիճակը դատարանում լարվեց
Իրավունք
17:56 02/10/2025
Հայաստան

Մենք էդքան հիմա՞ր ենք, դուք էլ էդքան խելո՞ք եք. Հանրային մեղադրողի ելույթից հետո իրավիճակը դատարանում լարվեց

Հանրային մեղադրողն ի պատասխան իր և գործընկերներին հայտնած բացարկի միջնորդությանն ու հնչած հայտարարություններին՝ ասաց, որ չի կարող բոլորին պատասխանել, նշեց որ դրանց մի մասը քաղաքական է, խոսքն ուղղված է ոչ թե դատարանին, այլ ունկնդրին, որը ելույթներից հետո ծափահարում են։

«Սա ընկալելի է ինձ համար։ Օրենքը թույլատրում է մեղադրանքից պաշտպանվել օրենքով չարգելված ցանկացած եղանակով»,-ասաց հանրային մեղադրողը։

Նա Հովհաննես Խուդոյանի ելույթի մասին խոսելիս ասաց, որ պաշտպանը դիմել է սոփեստության։

«Թեկուզ «կեղծիք» բառը հազար տասն անգամ կրկնվի, մի բանը եթե կեղծ չէ, չի կարող կեղծիք դառնալ։ Այսքանը այս կապակցությամբ։ կեղծիքի մասին ընդհանրապես խոսք չկա։ Անդրադառնալով Արամ Վարդևանյանի ելույթին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բարձր եկեղեցական աստիճանը հարգելով, պետք է նշեմ, որ նա մեղադրվում է ոչ թե հոգևոր, այլ աշխարհիկ ենթադրյալ արարքի համար։ Անընդունելի ու շատ տհաճ եմ համարում Սրբազանի այդ աստիճանը շահարկել դատարանում ու փորձ անել ազդելու մեղադրողների վրա, հանրային կարծիք ստեղծել էմոցիոնալ դաշտում»,-ասաց նա։

Հանրային մեղադրողի ընթացքում պաշտպանները ռեպլիկներ էին անում, դատավորը մի քանի անգամ կրկնեց՝ լռություն։

Դատախազի ելույթից հետո իրավիճակը դատարանում լարվեց։  Պաշտպաններն արձագանքեցին սուր ելույթներով։

Բագրատ Սրբազանն էլ նշեց, որ երեք հստակ հարց է հասցեագրել դատախազներին, մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։

«Գնում-գալիս եք, ասում եք՝ շոու եք անում, Բա դուք ի՞նչ եք անում։ Կարո՞ղ եք ասել, դուք ինչ եք անում։ Ու մեկ էլ ոգևորվում եք։ Հիշեք, դժվար գործի մեջ եք, սիրելի տղաներ։ Ես աշխարհիկ գործի մեջ չեմ, ձեր ազատագրության համար եմ ասյտեղ, որ վաղը Հայաստանում կեղծիք տեղի չունենա։ Ինչ ուզում եք, արեք, ձեր ԱԺ նախագահի խոսքերով ասեմ, թռնեք վերև, իջնեք ներքև... Մենք էդքան հիմա՞ր ենք, դուք էլ էդքան խելո՞ք եք։ Դուք դրսում չեք կարող շնչել։ Խնդրում եմ, իմ հարցերին թող պատասխանեն»,-մասնավորապես նշեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները տեսանյութերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder