Իսրայելական բանակը կալանել է «Ֆորտիտյուդ նավատորմի» 13 նավ
Քաղաքական
09:45 02/10/2025
Աշխարհ

Իսրայելական բանակը կալանել է «Ֆորտիտյուդ նավատորմի» 13 նավ

«Ֆորտիտյուդ նավատորմի» կազմակերպիչները հայտնել են, որ իսրայելական բանակը արգելափակել է առաքելության 13 նավ։

«Մենք կարող ենք հաստատել, որ մեր 13 նավերն արգելափակվել են ծովում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ակտիվիստների ներկայացուցիչը իրենց Ինստագրամի էջում տեղադրված հայտարարության մեջ։

Նրանց տվյալներով՝ նավերի վրա գտնվում էր 190 քաղաքացի Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Հարավարևելյան Ասիայից և Միացյալ Նահանգներից։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մոտ 30 նավ շարունակում է իր առաքելությունը։

Ավելի վաղ իսրայելական ուժերը սկսել էին ձերբակալել «Ֆորտիտյուդ նավատորմի» առաջապահ նավերով դեպի Գազայի հատվածի ափերը ուղղվող ակտիվիստներին: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ձերբակալված նավերը կուղարկվեն իսրայելական նավահանգիստ: Նրանք հավելել էին, որ շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը և նրա նավատորմի անդամները ողջ և առողջ են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելական բանակը կալանել է «Ֆորտիտյուդ նավատորմի» 13 նավ