ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողով նախագահ
Քաղաքական
12:44 02/10/2025
Հայաստան

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողով նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրան այդ պաշտոնում առաջադրել էր ՔՊ խմբակցությունը։ 

Գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 61-ը:  Հռիփսիմե Հունանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր:

Հ. Հունանյանն 2003թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը, աշխատել է տարբեր ԲԿ-ներում՝ բուժքույր։ Նախօրեին ԱԺ-ում նա ասել էր. «Բացի այդ՝ իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Շատ էլ որ ես չեմ գնացել բարձագույն կթրական հասատատություն ստանալու կրթություն, բայց ես անընդահատ սովորել եմ։ Հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողով նախագահ