Մեր հայոց պատմության հերթական ամոթալի էջերից է․ Գոհար Մելոյան
Իրավունք
19:48 03/10/2025
Հայաստան

Մեր հայոց պատմության հերթական ամոթալի էջերից է․ Գոհար Մելոյան

«Դատավարությունների ընթացքում, հաշվետվողականության բացակայությունն ուղիղ խոսում  է ժողովրդավարության տարրերից հետնահանջի մասին և ուղիղ խոսում է այս ողջ գործընթացի  քաղաքական նպատակահարմարության մասին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Մելոյանը։

Նա ընդգծեց, որ դատարանի որոշումից հետո բոլորի մոտ էմոցիոնալ վիճակ է։

«Ցասում, ցավ, ամոթ, ափսոսանք․․․, որովհետև  որքան էլ գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, այս դատավարությունների քաղաքական ենթատեքստը, այնուամենայնիվ, մենք բոլորս լիահույս գալիս էինք յուրաքանչյուր նիստի, յուրաքանչյուր վերդիկտի ամփոփման, որ  այդքան ողջախոհություն,  մարդկայնության և խղճի արդարադատության իրականացման ականատեսը  կլինենք։ Նույնը՝ Սրբազանի պարագայում։ Ամեն դեպքում փոքր  հույսի նշույլով եկանք, որ դատարանը չի գնա այդ հակաիրավական քայլին, որովհետև բոլորս էլ դատավարությունների ողջ ընթացքին հետևեցինք, բոլորս տեսել ենք՝ փաստական առումով մեղադրանքի կողմի բոբիկությունը։ Այստեղ ընդհանրապես հանցակազմի առկայության տեսանկյունից է խնդրահարույց ։ Այս գործի առկայությունը սկզբից մինչև վերջ  փաստական հանգամանքների առումով, սրբազանի մեղքը, իրեն առաջադրված մեղադրանքը հավաստող որևէ փաստ, վկայություն չի ներկայացվել»,- ասաց փաստաբանը։

Մելոյանի դիտարկամամբ՝ կայացված որոշումը մեր հայոց պատմության հերթական ամոթալի էջերից է։

«Իմ անձնական ցավն է, որ այսօրվա դրությամբ մեր երկրի հարգարժան սրբազաններից մեկը, իր հայկական ծագումնաբանության  Աջապահյանների հետնորդը, ժառանգը, ազատազրկման տեսքով պատժի այս տեսակին արժանացավ»։

Փաստաբանը համոզված է, որ փաստաբանական խումբը կբողոքարկի այս որոշումը, և  բարձր դատարանները կմնան իրենց բարձունքում, կառաջնորդվեն օրենքով և իրենց խղճով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder