Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ. Սուրենյանց
Իրավունք
15:58 30/09/2025
Հայաստան

Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ. Սուրենյանց

«Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։  Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով(նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով երեկվա նիստում հնչած հայտարարություններին։

Նա ընդգծում է.

«Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։ Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։ Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։ 

Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․ 

● Կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը, 

● Կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։ 

Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։ 

Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder