Անտարբերության այս վիճակը, որը ձևավորվել է երկրում, ոչ մի լավ բանի չի բերելու․ Հովհաննիսյան
Հասարակություն
18:51 03/10/2025
Հայաստան

Անտարբերության այս վիճակը, որը ձևավորվել է երկրում, ոչ մի լավ բանի չի բերելու․ Հովհաննիսյան

 «Գուցե էմոցիոնալ հնչի, բայց  հետևությունս մեկն է՝  մենք լավ չենք պայքարում, մենք չենք պայքարում, որովհետև ամեն ինչ այս իշխանությունը մարսում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝  հետևություններ պետք է անել ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ, այլ՝  կիրառական։

 «Նորից եմ ասում՝ ուրեմն, պայքարը թերի է, պայքարը լավ կազմակերպված չի։  Ընդհանրապես, էս ի՞նչ է կատարվում էս երկրում։ Մեր երկիրն ունի լուրջ փոփոխությունների կարիք։ Պետք է սարքել լուրջ համակարգ, որ գնա այդ փոփոխությունների»,- նշեց Հովհաննիսյանը։

 Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ անտարբերության այս վիճակը, որը ձևավորվել է երկրում, ոչ մի լավ բանի չի բերելու, հակառակը՝ վատ հետևանքներ է ունենալու։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder