Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անտարբերության այս վիճակը, որը ձևավորվել է երկրում, ոչ մի լավ բանի չի բերելու․ Հովհաննիսյան
«Գուցե էմոցիոնալ հնչի, բայց հետևությունս մեկն է՝ մենք լավ չենք պայքարում, մենք չենք պայքարում, որովհետև ամեն ինչ այս իշխանությունը մարսում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ հետևություններ պետք է անել ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ, այլ՝ կիրառական։
«Նորից եմ ասում՝ ուրեմն, պայքարը թերի է, պայքարը լավ կազմակերպված չի։ Ընդհանրապես, էս ի՞նչ է կատարվում էս երկրում։ Մեր երկիրն ունի լուրջ փոփոխությունների կարիք։ Պետք է սարքել լուրջ համակարգ, որ գնա այդ փոփոխությունների»,- նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ անտարբերության այս վիճակը, որը ձևավորվել է երկրում, ոչ մի լավ բանի չի բերելու, հակառակը՝ վատ հետևանքներ է ունենալու։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։