Թող ձեր կրթած աճող սերունդը վերադարձնի մեր երկրի հաղթական շունչը՝ առանց պատերազմի ու կորուստների. Խաչիկ Մանուկյան
Կրթություն, գիտություն
20:15 05/10/2025
Հայաստան

Թող ձեր կրթած աճող սերունդը վերադարձնի մեր երկրի հաղթական շունչը՝ առանց պատերազմի ու կորուստների. Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության կողմից թեկնածու առաջադրված հրապարակախոս, գրող, 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ.

«Շնորհավոր ձեր տոնը, պատվելի ուսուցիչներ.

Սիրելի ուսուցիչներ,

վերջին տարիներին շատ տոներ խլեցին մեզանից, փոխարենը կեղծ արժեքներ ներմուծելով զվարթանքը կորցնող մեր իրականության մեջ, որոնք այդպես էլ տոնական շունչ չեն հաղորդում՝ որքան էլ շողշողուն հանդերձներով փորձեն ներկայացնել։

Ձեր տոնը բոլորիս համար ամենաներկայանալի և սիրելի տոներկից է, ինչը պայմանավորված է ձեր նվիրական և հայրենանվեր գործունեությամբ։

Ձեր համառ ջանքերով է կերտվում վաղվա լուսավոր ընթացքը։

Թող կատարվեն ձեր բոլոր երազանքները։

Թող ձեր կրթած աճող սերունդը վերադարձնի մեր երկրի հաղթական շունչը՝ առանց պատերազմի ու կորուստների, ձեր պարգևած գիտելիքների ուժով։

Թող համընդհանուր սեր ու հարգանք վայելող ձեր լուսավոր ներկայությունը վերջապես արժանվույնս գնահատվի մեր համայնքի և պետության կողմից։

Հարգանքներով՝

Խաչիկ Մանուկյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder