ՌԴ ԶՈւ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին նաև էներգետիկ ենթակառուցվածքներին
Քաղաքական
10:44 05/10/2025
Աշխարհ

ՌԴ ԶՈւ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին նաև էներգետիկ ենթակառուցվածքներին

Կիրակի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը կենտրոնացված հարված են հասցրել Զապորոժիեի վրա։ Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ առնվազն տասը հարված է հասցվել «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի և կառավարվող ռումբերի միջոցով։ Հարված են ստացել բաև բնակելի շենքեր, խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։ Մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ։ Հրդեհ է բռնկվել արդյունաբերական օբյեկտում, որի հետևանքով վնասվել են մեքենաներ և բնակելի շենքեր։ Լուրը հայտնում է «Դոյչե վելե»-ն։

Հարվածներ են հասցվել նաև Լվովի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերին։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի մի քանի խմբեր հարձակվել են Լվովի վրա, իսկ քաղաքը հետագայում ենթարկվել է հրթիռային հարվածի։ Հրթիռային հարված է գրանցվել նաև Կոլոմայում, որտեղ, թիրախավորել է ջերմաէլեկտրակայանը։

Պայթյուններ են լսվել Բուրշտինում և Ստրիի շրջանում։ Հակաօդային պաշտպանության համակարգերը նաև ակտիվ են եղել Կիևում և Օդեսայի մարզում, իսկ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԶՈւ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին նաև էներգետիկ ենթակառուցվածքներին