Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք շատ սխալ ենք արել, և ասել ենք՝ սխալվել ենք, ժողովո՛ւրդ ջան. ՔՊ-ական պատգամավոր
«Մենք մեր սխալն ընդունել ենք, շատ սխալ ենք արել, և մեր ժողովրդին այդ մասին ասել ենք։ Ասել ենք՝ սխալվել ենք, ժողովուրդ ջան, կներեք»,-խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նա արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին, թե արդյոք քղաքականության ձախղում չէ, որ 2018 թվականից հետո ՔՊ-ն իր ղեկավարի հետ Արցախի հարցով հնչեցրել է 3 իրարարամերժ հայտարարություն։
Ջուլհակյանը հայտարարեց, թե ի տարբերություն նախորդների՝ ՔՊ-ն Հայաստանում մի բան չի ասել, իսկ բանակցություններում բանակցել «հողերը հանձնելու վերաբերյալ»։
«Մինչև 2018 թվականը, երրորդ նախագահի ժամանակահատվածում այն դիրքորոշումը, որը ներկայացվել է բանակցային գործընթացի ժամանակ, դրանք նույնը արտահայտվել է և երկրի ներսում, և՛ դրսում»,- արձագանքեց Աբրահամյանը՝ նշելով, որ բանակցվող փաստաթղթի սկզբունքները և կետերը ժամանակին հրապարակվել են ՀՀԿ-ի կողմից և հավելեց.
«Դուք կարող եք քաղաքական դաշտի որևէ դեմքի, ուժի հետ այս բառախաղի մեջ մտնել, բայց Հանրապետականի դիրքորոշումն եղել է շատ հստակ և ձեր ասած մոտեցումներն իրականությունը չեն արտացոլում»։
Աբրահամյանը նշեց, որ Ջուլհակյանն ըստ էության չի խոսում, քանի որ ինքն ընդամենը հարցնում է, թե 7 տարվա ընթացում Արցախի հարցով 3 իրար բացառող դիրքորոշում է հրապարակել, այն չի նշանակո՞ւմ, որ ՔՊ-ն ձախողել է իր քաղաքականությունը։
«Դա նշանակում է, որ կա ուժ, որը կարողանում է հայի հետին խելքը տալ առաջ, այն դա է նշանակում»,-ասաց Ջուլհակյանը։