Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապահները, մեծաթիվ ոստիկանական զորքով, Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին: Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին:
Ինչպես հայտնում է դեպքի վայրից լրագրող Լիա Սարգսյանը, կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանը այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչութուն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ: Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը: Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը: