Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մանկապարտեզի երկու տարեկան տղային շները պшտшռոտել են, երբ դաստիարակչուհին քնած է եղել
Մասնավոր մանկապարտեզի սեփականատիրոջը պատկանող ռոտվեյլերները հարձակվել են երկու տարեկան տղայի վրա, երբ դասիարակը քնած է եղել։ ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքի մասին հաղորդում է People-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Ջորջիայում։ Ժամը 15:45-ի սահմաններում Վալդոստայի ոստիկանության բաժինը 3800-րդ թաղամասում գտնվող շենքից ստացել է երեխայի վրա երկու մեծ շների հարձակման մասին հաղորդում։ Իշխանությունները պարզել են, որ ռոտվեյլերները պատկանում են 48-ամյա Սթեյսի Ուիլեր Քոբին, տան սեփականատիրոջը և համատեղության կարգով անօրինական մանկապարտեզի մենեջերին։ Կենդանիները հարձակվել են Քոբի երկու տարեկան սանի վրա, երբ նա քնած է եղել։ Ոստիկանությունը պարզել է, որ երեխան ուսուցչուհու հսկողությունից դուրս է եղել ավելի քան երկու ժամ։ Այս ընթացքում նա ինքնուրույն մտել է բակ, բացել կենդանիների վանդակը և մտել ներս։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել փրկել տուժած երեխային։
«Սա սարսափելի ողբերգություն է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Հանցագործի անփութության պատճառով մայրը ողբերգականորեն կորցրել է իր երեխային», - ասել է ոստիկանապետ Լեսլի Մանահանը։
Մանկապարտեզի տերը ձերբակալվել է։