Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը բաժանումից մեկ տարի անց միասին հայտնվել են կարմիր գորգի վրա
Աշխարհում
10:07 07/10/2025
Աշխարհ

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը բաժանումից մեկ տարի անց միասին հայտնվել են կարմիր գորգի վրա

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի նյույորքյան պրեմիերային, որտեղ նա խաղում է գլխավոր դերը:  People-ը գրում է, որ դերասանուհին անցել է կարմիր գորգով,  գրկախառնվել նախկին ամուսնուն՝ ֆիլմի պրոֆուսեր Բեն Աֆլեքին։

People նշում է, որ Աֆլեքի հայտնվելն անսպասելի էր։

Նախկին ամուսինները զրուցել են և ժպտացին միմյանց՝ լուսանկարվելու համար։

Պրեմիերայի ժամանակ Բենը Ջեյ Լոյին անվանել է «անհավանական» և գովաբանել ֆիլմի ռեժիսորին «հիանալի աշխատանք» կատարելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder