Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման կազմակերպիչները
Քաղաքական
15:50 07/10/2025
Տարածաշրջան

Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման կազմակերպիչները

Թբիլիսիի քաղաքային դատարանը ձերբակալել է Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման կոչ անելու համար ձերբակալված հինգ ընդդիմադիր գործիչների։ Այդ մասին երեքշաբթի հաղորդել է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Շաբաթ օրը ցուցարարները ներխուժել են Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրի բակ՝ կոտրելով երկաթե արգելապատնեշները։ Հատուկ նշանակության ուժերը նրանց դեմ օգտագործել են արցունքաբեր գազ։ Ավելի ուշ շենքի մոտ մոբիլիզացվել են լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր, իսկ ցուցարարների դեմ օգտագործվել է ջրցան մեքենա։

Ավելի ուշ Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք էր առաջադրել ընդդիմության հինգ անդամների՝ Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը գրավելու փորձ կատարելու, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը պետական ​​իշխանությունը տապալելու կոչ անելու համար։

«Թբիլիսիի դատարանը ձերբակալել է ընդդիմության բոլոր հինգ անդամներին՝ նախագահական պալատը գրոհելու և կառավարությունը տապալելու փորձ կատարելու մեղադրանքով»,-«ՌԻԱ նովոստի»-ը մեջբերում է արել հեռուստաալիքի ռեպորտաժից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder