«Հրապարակ». Դատավորների քննությանը մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը
Օրվա մամուլ
08:41 07/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Դատավորների քննությանը մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն  դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի։ Նրանցից մեկը, ինչպես «Հրապարակ»-ը գրել էր, Ներսես Զեյնալյանն է՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը։

Մեր տեղեկություններով, մրցույթին մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը: Ասում են՝ նա վաղուց է երազել դատավոր դառնալ, բոլորին պատմել է իր երազանքի մասին։ Նա ԱԺ նախագահի օգնական է նշանակվել 2024 թվականի հունիսին, սակայն նրան գրեթե ոչ ոք չի ճանաչում, ոչ ոք չի տեսել` ո՛չ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, ո՛չ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Դեռ հայտնի չէ՝ անցե՞լ է արդյոք նա որակավորման հաջորդ փուլ, թե՝ ոչ։

Ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման, Կ․ Գրեյանը 2021 թվականին ևս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր և չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր։ Սա, փաստորեն, դատավոր դառնալու Գրեյանի երկրորդ փորձն է։ Մենք փորձեցինք կապ հաստատել Կարլեն Գրեյանի հետ, սակայն  նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder