Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ռուսական ավտոմոբիլային բիզնեսից. «Կոմերսանտ»
Տնտեսություն
12:35 07/10/2025
Աշխարհ

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ռուսական ավտոմոբիլային բիզնեսից. «Կոմերսանտ»

«Ատոմ» էլեկտրական մեքենայի առաջին ներդրողներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, դուրս է եկել նախագծից՝ այդպիսով դադարելով ավտոմոբիլային բիզնեսում ակտիվներ ունենալուց: Նրա բաժնեմասը կարող է բաշխվել այլ համասեփականատերերի, այդ թվում՝ «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինի միջև կամ վաճառվել նոր ներդրողի:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ փորձագետները դեռևս կասկածանքով են վերաբերվում «Ատոմ»-ին մեքենայի համեմատաբար բարձր կանխատեսվող արժեքի պատճառով։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր  «Восход» ՍՊԸ-ից, որը «Кама» ԲԲԸ-ի հիմնական բաժնետերն է, որը մշակում է «Ատոմ» էլեկտրական մեքենայի նախագիծը։ Վարդանյանի «Восхода»-ում 25% բաժնեմասը փոխանցվել է հենց ընկերությանը հոկտեմբերին: «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը և «Սպեկտր» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վահան Բաբլոյանին, Միխայիլ Բրոյտմանին և Ժաննա Խալյուլինային, պահպանել են ընկերության 37.5%-ը:

«Կոմերսանտը» նշում է, որ   «Восходе»-ում բաժնեմասը, ըստ երևույթին, Ռուբեն Վարդանյանի վերջին ակտիվն էր ռուսական ավտոբիզնեսում։ Անցյալ աշնանը նա դադարել էր լինել «ԿամԱԶ»-ի համասեփականատեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder