Դատարանը վարույթ ընդունեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գույքային հայցը
Իրավունք
17:20 07/10/2025
Հայաստան

Դատարանը վարույթ ընդունեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գույքային հայցը

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց  հանրային մեղադրողերի կողմից Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ  հարուցված գույքային հայցն ընդունել վարույթ։

Դատավորը հայտարարեց որ դատարանը մերժում է գույքային հայցը վերադարձնելու մասին  պաշտպանների միջնորդությունը, մեղադրյալներին ճանաչում է գույքային պատասխանող և արգելադրում գույքը

Նա նշեց, որ գույքային հայցը վարույթ ընդունելը չի նշանակում, որ գույքային հայցը պետք է ամբողջությամբ կատարվի։

Դատարանի դիրքորոշումը գույքային հայցի վերաբերյալ կհայտարարվի վերջնական դատական ակտի ընթացքում։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը ներկայացրել է  Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ գույքային հայց՝ մոտ 4 մլրդ դրամի չափով։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder