Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինքնաշխատ եղանակով հայտարարագիր ներկայացնելը չի կարող ապահովել մեր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Եկամուտների հայտարարագրման ինստիտուտը առանցքային նշանակություն ունի հասցեական սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման և կիրարկման համար, սակայն գործող իշխանությունները, մեղմ ասած` ապաշնորհ կառավարման և նախընտրական տրամադրություններից ելնելով` հերթական անգամ ձախողեցին և վարկաբեկեցին այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը:
Ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացնելը, անշուտ, չի կարող ապահովել մեր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիմքի վրա հնարավոր լինի իրականացնել հասցեական և արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն: Պետական մարմինները և այրերը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն վատ իրազեկման, ձախողման համար»: