ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Սպորտ
10:44 08/10/2025
Հայաստան

ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով: ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով:

Ըստ ՖԻՖԱ-ի ,Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում:

Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0։5 հաշվով։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային