Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին անգամ Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքից կմեկնարկի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այն կազմակերպում է «Սքայբոլ» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Տարածած հաղորդագրության վերջին թողում քաղաքապետարանը չի մոռանում հորդորել ամրագրելու թռիչքը։ Դրանք իրականացվելու են մինչև 12 հոգու համար նախատեսված օդապարիկներով, ուղևորների հստակ տեղաբաշխումը կախված է եղանակային պայմաններից և ուղևորների քաշերից։
Պարզվում է՝ օդապարիկով թռիչքը Երևանում բավականին թանկ հաճույք է։ Օդապարիկով մոտ մեկ ժամ օդում պտտվելու համար յուրաքանչյուր անձ պետք է վճարի 90 000 դրամ։ 100 կգ․-ն գերազանցող ուղևորները պետք է վճարեն 40․000 դրամ հավելավճար, իսկ մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ։ Փառատոնային տոմսերը ետ վերադարձման ենթակա չեն։