Մարդկանց պարզապես խելագարության են հասցրել. Աբրահամյան
Քաղաքական
09:51 09/10/2025
Հայաստան

Մարդկանց պարզապես խելագարության են հասցրել. Աբրահամյան

«Արսեն Ղուկասյանը, ով 44-օրյա պատերազմին կրկնակի հարված էր ստացել` եղբայրը զոհվեց, եղբոր որդին անհետ կորած է, ոչ միայն կալանավորվել է, այլ նրա նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա խոսքով, այս ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում: Երկրորդ, նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և, օրինակ, պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն:

«5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել:

Ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները»,- գրել է Աբրահամյանը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder