Զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին
Հասարակություն
22:41 09/10/2025
Հայաստան

Զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում: Այդ մասին հայտնում է hraparak.am-ը։

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա և հոգեհանգստի, և հուղարկավորության արարողությունները՝ժամը 12.00-14.00:

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder