Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, նշանակվեց նախարար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Մահվան նախարար» բնորոշմամբ հայտնի Արսեն Թորոսյանի օրոք, երբ շատ մասնագետների համար անհասկանալի եղանակներով բուժում էին ՔՈՎԻԴ-19-ը, վատնվել են նաև պետական բյուջեի միջոցներ, որոնց մասին «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակումների շարքը:
Նախ նկատենք, որ հետխորհրդային երկրներում ամենաշատ մահացության դեպքերը հենց Հայաստանում են գրանցվել (էկրանանկարը դրված է): ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով 8746 մարդ է մահացել Հայաստանում:
Իսկ ինչպե՞ս է կատարվել բուժումը: Ըստ ֆինանսների նախարարության վերահսկողության տվյալների՝ մեկ հիվանդի բուժման համար նախատեսված գները հիմնավորված չեն հաշվարկներով: Այսպես՝ 11.06.2020 թվականի 1853 ա հրամանով սոմատիկ բաժանմունքում հիվանդի բուժման համար հաստատված գնի մեջ որպես «այլ ծախսեր» ներառված է եղել «313» դրամ, իսկ մեկ այլ՝ 3873 ա հրամանով, հաստատված գնի մեջ «այլ ծախսեր» գումարը կազմել է «5000» դրամ, կամ այլ ծախսերը, առանց հիմնավորման, ավելացել են 4687 դրամով: Արդյունքում, 01.11.2020 թվականից մինչև 31.03.2021 թվականն ընկած ժամանակահատվածում, «այլ ծախսերի» ավելացման հետևանքով, սոմատիկ բաժանմունքում բուժված հիվանդների բուժման արժեքը ավելացել է 177 մլն 993 հազար դրամով: Այսինքն՝ մոտ կես մլն ԱՄՆ դոլար հավելագրել են:
Համանման կարգով վերակենդանացման 1-ին, 2-րդ, և 3-րդ մակարդակներում «այլ ծախսեր»-ի ավելացման հետևանքով մեկ հիվանդի բուժման գինը ավելացել է 4903 դրամով: Արդյունքում, հիվանդների բուժման գինն ավելացել է շուրջ 52 մլն 903 հազար դրամով:
Այսինքն՝ 01.11.2020 թվականից մինչև 31.03.2021 թվական 230 մլն դրամ հավելագրվել է և յուրացվել: Սակայն Արսեն Թորոսյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։