Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում եղբայրը 7 տարի բռնшբшրել է իր կրտսեր քրոջը և դատապարտվել ազատազրկման
Ադրբեջանցի տղամարդու մեղադրանք է առաջադրվել քրոջը տարիներ շարունակ բռնաբարելու համար; Այդ մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Տղամարդը սկսել է բռնաբարել իր քրոջը 2015 թվականին, երբ նա յոթ տարեկան էր։ Սկզբում նա խոստացել է աղջկան, որ թույլ կտա համակարգչային խաղեր խաղալ, որից հետո սկսել է նրան հետապնդել։ Հաջորդ անգամ նա առաջին անգամ բռնաբարել է քրոջը։
2020 թվականին տղամարդն ամուսնացել է, բայց շարունակել է ոտնձգություններ կատարել քրոջ հանդեպ։ Սա շարունակվել է մինչև 2022 թվականը, երբ նրա ավագ քույրը պապիկի տանը բռնացրել է նրան իր քույրիկին բռնաբարելիս։ Նա և դպրոցական աղջիկը դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։
Հարուցվել է քրեական գործ, և կասկածյալը հետագայում կալանավորվել է։
Տղամարդը դատապարտվել է ութ տարի և երեք ամիս ազատազրկման։