Դատախազությունն սպասում է դատաբժշկական փորձաքննությանը. Արսեն Ղուկասյանի պաշտպան
Իրավունք
14:45 10/10/2025
Հայաստան

Դատախազությունն սպասում է դատաբժշկական փորձաքննությանը. Արսեն Ղուկասյանի պաշտպան

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը հանդիպել է դատախազության ներկայացուցչի հետ։

«Ես մանրամասն ներկայացրեցի գործի վերաբերյալ ապօրինությունները։

Դատախազությունն ունի ուղղակի լիազորություն հենց այս պահին փոխելու Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման  միջոց կալանքը։ Ասում են՝ չունեն նման լիազորություն, մինչև չլինի դատաբժշկի փորձաքննություն, չի կարող լինել խափանման միջոցի փոփոխություն։

Առաջին պահից սկսած փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ։ Շատ բարձր մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում հիվանդության շատ բարձր ռիսկ»,- հանդիպումից հետո դատախազության մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներին ու լրագրոներին ասաց փաստաբանը։ 

Նա նշեց, որ չի ասվել, երբ կլինի փորձաքննություն, միայն ասվել է՝ քանի չունեն փորձագետի եզրակացությունը, որ  Արսեն Ղուկասյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, խափանման միջոցը փոխելու  հիմք չունեն։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder