Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին «Գազել»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կա 7 վիրավոր
Հասարակություն
20:30 10/10/2025
Հայաստան

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին «Գազել»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կա 7 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լուսինե Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հունան Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ «Գազելը» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր երթուղին»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder