«Հրապարակ». Հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել
Օրվա մամուլ
08:27 10/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ողջ օրը ապաշրջափակումից, սահմանային հսկողությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելուց, հաշտությունից, սահման բացելուց, հարևանների հետ առևտրից խոսող իշխանությունները, պարզվում է, այդ հնարավորությունները որպես լոզունգ են օգտագործում: Ալիևի ու Էրդողանի հետ ջերմ շփվող Փաշինյանի Հայաստանում սահմանն անցնելիս ուսումնասիրվում են մարդկանց անձնագրերը, հատկապես այն, թե նրանք Հայաստան ժամանելուց առաջ որ երկրներում են եղել:

Մեզ պատմեցին, որ վերջերս հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել այն պատճառով, որ կինը վերջերս գործնական այցով եղել է Ադրբեջանում: Ամուսնուն թույլ են տվել սահմանն անցնել, կնոջը հարցաքննել են, երկար պահել, թե` ինչու եք մեկնել Ադրբեջան, ինչքան եք մնացել, երբ եք եղել, որտեղ եք եղել և այլն: Այս քաշքշուկից վրդովված մարդիկ, որոնք խմբով Հայաստան գալուց են եղել` իրենց ընկերոջ որդու հարսանիքին մասնակցելու, քիչ է մնացել սահմանից հետ դառնան: Օտարերկրացի կինը հետո պատմել է, որ Ադրբեջանում իրեն առաջարկած են եղել Շուշի այցելել, ասել է. «Լավ է՝ չհամաձայնեցի»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել