«Մեր ձևով» շարժմանը միացել է արդեն 5 հազար կամավոր. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
13:06 11/10/2025
Հայաստան

«Մեր ձևով» շարժմանը միացել է արդեն 5 հազար կամավոր. Նարեկ Կարապետյան

«Արդեն ունենք համալրված թիմ ու արդյունքներ։ Մեկ ու կես ամսվվա ընթացքում «Մեր ձևով» շարժմանը միացել է 5 հազար կամավոր»,-հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ բացման խոսքով հանդես գալով շարժման առաջին հաշվետու ժողովում։

Նրա խոսքով, ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համցանցի միջոցով կապ են հաստատում, առաջարկում կամավորություն՝ երկրում կատարելու փոփոխություններ։

Ն. Կարապետյանի կարծիքով, եթե այս տեմպը շարունակվի, ապա առաջիկա ամիսներին շարժման անդամների թիվը կհասնի տասնյակ հազարների, ինչը «մեծ մերան» կլինի հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու։

«Թիմը երիտասարդ է, և հաճախ մեզ հարցնում են, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ միանում են մեզ։ Ես կարող եմ ասել, որ պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը, այն վստահությունը, որ նա շարունակելու է չգցել հայ ազգի անունը, պահպանել մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին, նրա գաղափարներով, ծրագրերով մենք Հայաստանը գոնե տարածաշրջանում դարձնելու ենք օրինակելի երկիր»,-ասաց Ն. Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մեր ձևով» շարժմանը միացել է արդեն 5 հազար կամավոր. Նարեկ Կարապետյան