Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է
Հասարակություն
12:04 11/10/2025
Հայաստան

Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է

«Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում»,-տեղեկացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։

Նրա ներկայացմամբ, մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է:

«Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում  բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է