Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աբովյան քաղաքում անցած գիեշր արձակած կրակոցների ու դրանց հետևանքով երեք մարդու վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։
1 անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար: