Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր երկրում Առողջապահության նախարարություն կա՞, հանրային առողջության սպառնալիքներով ո՞վ պետք է զբաղվի։ Հ1-ով սանլույս աշխատանք կատարեք, տեղեկացրեք բնակչությանը. Այնուհետև դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիտինա Վարդանյանը ինքն է դիմում քաղաքացիներին.
Հարգելի’ երևանցիներ,
հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը թունավոր մեգի հետ կապված՝ ստորև ներկայացնում եմ ձեզ պաշտպանելու քայլերը.
Եթե զգում եք՝
• գլխապտույտ,
• կոկորդի ցավ,
• հազ,
• շնչահեղձություն,
• կամ այրվածքի զգացողություն աչքերում՝ անհապաղ դիմիր
բժշկի։
Անհատական պաշտպանություն.
1. Օգտագործեք ռեսպիրատոր (FFP2 կամ FFP3) — սովորական բժշկական դիմակը չի պաշտպանում մանր մասնիկներից և թունավոր գազերից։
2. Փակեք պատուհաններն ու դռները, եթե աղբավայրի մերձակայքում եք բնակվում։
3. Օդափոխիչ համակարգերը անջատեք (եթե օդը ներս է քաշում դրսից)։
4. Զերծ մնացեք դրսում գտնվելուց։ Օգտագործեք խոնավ շոր կամ թաց անձեռոցիկ՝ քիթը և բերանը ժամանակավորապես փակելու համար, եթե պետք է դուրս գաք։
5. Խմեք շատ հեղուկ, ինչը կօգնի օրգանիզմին դուրս բերել թունավոր նյութերը։
Տանը կամ աշխատավայրում։
1. Պատուհանները ծածկեք խոնավ վարագույրներով։
2. Օգտագործիր օդը մաքրող սարքեր։
3. Խուսափեք գազով կամ կրակով աշխատանքներից, որպեսզի չավելացնեք օդի վտանգավոր բեռը։
Դրսում գտնվելու դեպքում
1. Հետևեք քամու ուղղությանը և զերծ մնացեք ծխի ուղղությամբ տարածքներ այցելելուց։
2. Ոչ մի սպորտային ակտիվություն՝ դա ավելացնելու է թունավոր նյութերի ներթափանցումը օրգանիզմ։
3. Բացառեք երեխաների, տարեցների, շնչառական հիվանդություն ունեցողների դրսում գտնվելը։
Ոչ մի տոնակատարության այսօր չմասնակցեք, պաշտպանեք ինքներդ ձեզ։
Առողջությունը ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամենը ոչինչ է։