Թբիլիսիում ցուցարարների երթը հասավ խորհրդարանի շենքի մոտ
Քաղաքական
22:27 12/10/2025
Տարածաշրջան

Թբիլիսիում ցուցարարների երթը հասավ խորհրդարանի շենքի մոտ

Թբիլիսիում ցուցարարները հասել են Վրաստանի խորհրդարանի շենք։ Նրանց մեծ մասը մնացել է դրա մոտ, իսկ մի մասը ցրվել է։ Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ցույցը սկսվել է կիրակի երեկոյան Վերե այգու մոտ, Ֆիլհարմոնիայի շենքի կողքին։ Ցուցարարների բազմությունը երթով անցել է Ռուսթավելի պողոտայով և հասել Վրաստանի խորհրդարան՝ թափահարելով վրացական, ինչպես նաև Եվրամիության և Միացյալ Նահանգների դրոշներ։ Տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում Վրաստանի խորհրդարանի դիմաց մնացել է մի քանի հարյուր մարդ, սակայն երթի մասնակիցներից մի քանիսը հեռանում էին։ Ոստիկանությունը ողջ միջոցառման ընթացքում ընդհանրապես չի արձագանքել ցույցին և նույնիսկ տեսանելի չի եղել ցուցարարների համար։ Ցույցի ընթացքում անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված միակ գործողությունը Ռուսթավելի պողոտայի երթևեկության այն հատվածի փակումն էր, որտեղ ցուցարարները կանգնած էին։

Հոկտեմբերի 4-ին ցուցարարները ներխուժել են Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրի բակ՝ կոտրելով երկաթե արգելապատնեշները։ Հատուկ նշանակության ուժերը նրանց դեմ օգտագործել են արցունքաբեր գազ։ Ավելի ուշ շենքի մոտ մոբիլիզացվել են լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր, իսկ ցուցարարների դեմ օգտագործվել է ջրցան մեքենա։

Երեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը ձերբակալել է ընդդիմության հինգ անդամի Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման կոչ անելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder