Հայաստանում ախտորոշվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
Առողջություն
17:01 12/10/2025
Հայաստան

Հայաստանում ախտորոշվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս»։ Sputnik Արմենիան փոխանցում է, որայդ մասին գրավոր հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Գերատեսչությունում նշել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է։ Սակայն շարունակում է շրջանառվել «օմիկրոն» XBB.1.5 («Կրակեն») ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այստեղ ևս ակտիվություն չի արձանագրվել, սակայն հայտնաբերվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։

Հիշեցնենք, որ SARS-CoV-2 XFG-ի նոր տեսակը, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս», առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին։ 2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»-ը դասակարգել է որպես կորոնավիրուսի նոր՝ «հսկողության ներքո» տեսակ, որի տարածմանը և հիվանդության ընթացքի ծանրությանը հետևում են մասնագետները: «Ստրատուսը» աչքի է ընկնում բարձր վարակայնությամբ և աշխարհում ունի արագ տարածում, սակայն, համեմատած նախորդ տարբերակների հետ, դեռևս չի հարուցում հիվանդության ավելի ծանր ընթացք, ուստի հանրային առողջության համար ռիսկը համարվում է ցածր»,-ասվում է լուրում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder