Նիկիտա Սիմոնյանն այսօր դարձավ 99 տարեկան
Սպորտ
19:36 12/10/2025
Տարածաշրջան

Նիկիտա Սիմոնյանն այսօր դարձավ 99 տարեկան

ՌԴ-ի  «Սպարտակ» ֆուտբոլային թիմւ մամուլի ծառայությունը շնորհավորել է ակումբի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին 99-ամյակի կապակցությամբ։ «Նիկիտա Պավլովի Սիմոնյանը 99 տարեկան է։ Մենք սրտանց շնորհավորում ենք կարմիր-սպիտակների ամենատարեց վետերանին և Վետերանների կոմիտեի պատվավոր նախագահին։

Նրա անգնահատելի ներդրումը ընդմիշտ փորագրված է մեր ակումբի պատմության մեջ՝ վեց չեմպիոնական տիտղոս և հինգ ԽՍՀՄ գավաթ որպես խաղացող և մարզիչ։

Մի քանի օր առաջ «Սպարտակի» լեգենդը արժանացավ Աշխատանքի հերոսի կոչման՝ պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Շնորհավոր ծնունդդ, Նիկիտա Պավլովի։ Ամբողջ «Սպարտակ» ընտանիքը մաղթում է քեզ առողջություն և շնորհավորում է այս հատուկ առիթի կապակցությամբ», - ասվում է «Սպարտակի» Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նիկիտա Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակում» խաղացել է 1949-ից 1959 թվականներին՝ կարմիր-սպիտակ թիմի կազմում մասնակցելով 245 խաղի և խփելով 160 գոլ։ Նա ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Սիմոնյանը նաև խաղացել է Սուխումիի «Դինամո»-ում և Մոսկվայի «Կռիլյա Սովետով»-ում։ «Սպարտակի» լեգենդար նախկին ֆուտբոլիստն այժմ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է։ Հոկտեմբերի 10-ին Սիմոնյանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհվել է Աշխատանքի հերոսի կոչում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկիտա Սիմոնյանն այսօր դարձավ 99 տարեկան