Իսկ Քոչարյանը որտեղից է վերցրել, որ այդպես չէ. ասենք՝ 11 մետր, 17 սմ, դա ձեզ ի՞նչ է տալու. Գևորգ Պապոյանը՝ TRIPP-ի ուղու չափերի մասին
Տնտեսություն
12:16 13/10/2025
Հայաստան

Իսկ Քոչարյանը որտեղից է վերցրել, որ այդպես չէ. ասենք՝ 11 մետր, 17 սմ, դա ձեզ ի՞նչ է տալու. Գևորգ Պապոյանը՝ TRIPP-ի ուղու չափերի մասին

«Միացյալ նահանգների առևտրի նախարարի տեղակալն ինձ պաշտոնական նամակով հրավիրել է իմ պաշտոնական այցի ընթացքում նաև այդ հարցը քննարկել»,-ԱԺ միջանցքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով TRIPP-ի ուղղությամբ կատարվող քայլերի մասին հարցին։

Նախարարը հայտնեց, որ հանդիպման օրակարգում կա երկու բաղադրիչ բուն TRIPP -ի ներդրումային ծրագրի քննարկումը և երկրորդ՝ ամերիկայն խոշոր ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը։

Պապոյանն ասաց, որ հայկական կողմը ևս ուսումնասիրում են դաշտը և ամերիկյան ներդրողներին առաջարկներ են մշակում և ներկայացնում, այդ նպատակով հայկական շուկայի հնարավորությունն են ուսումնասիրում։

Իսկ որպես ԱՄՆ-ի հետ համագործակցության օրինակ պապոյանը նշեց, որ «Արդշինբանկը» 135 մլն դամի վարկային պայմանագիր է կնքել «Կոնտուր Գլոբալ» բանկի հետ։

«Մենք հետագայում ամերիկյան ապրանքանիշների և ներդրումների նոր շունչ կստանանք Հայաստանում»,-ասաց Պապոյանը։

Պատասխանելով հարցին, որ Ռոբերտ Քոչարյանը կարևորում էր Մեղրիով անցնող ճանապարհի լայնության և Երասխ-Նախիջևան երկաթգծի հարցը՝ էկոնոմիկայի նախարարան ասաց. «Իսկ Քոչարյանը որտեղից է վերցրել, որ այդպես չէ։ Ասենք 11 մետր 17 սմ, դա ձեզ ինչ է տալու, կամ 18 մ. 26 սմ, իսկ ասֆալտի հաստությունն ինչքան է լինելու՝ 4 թե 6 սմ, դա ինչ է տալիս ձեզ... Մենք ճանապարհ չենք տալիս, այլ կառուցում ենք մեր տարածքում, դա մերն է, մերը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder