Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ Հայաստանի նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները. Փաշինյան
«Ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները»,- նման հարցադրում է արել Նիկոլ Փաշինյանը։
Նա ինքն էլ պատասխանել է իր հարցադրմանը՝ նշելով, որ սրա համար կարող է լինելու երկու տարբերակ.
«Առաջին տարբերակ` ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումներից։
Երկրորդ տարբերակ` նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»: